ԱՄՆ-ում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրն արձակվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելո ՆԱՍԱ-ի հաղորդագրությանը, նախատեսվում է, որ հրթիռակիրը Միջազգային տիեզերակայան կհասցնի Dragon բեռնատար տիեզերանավը՝ 2.2 տոննա բեռով:
Հրթիռակրի արձակումը մեկնարկել է երևանյան ժամանակով 11:15-ին: Սա Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանի 4-րդ թռիչքն է: Նախկինում այն օգտագործվել է Crew Dragon տիեզերանավի երկու կառավարվող առաքելությունների և կոմերցիոն արբանյակի արձակման ժամանակ:
ՆԱՍԱ-ից հայտնել են, որ տիեզերանավն ուղեծիր կհասցնի ոչ միայն գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ, այլև թարմ մրգեր և բանջարեղեն տիեզերակայանի անձնակազմի համար: Տիեզերանավը ուղեծրում կմնա մոտ մեկ ամիս և Երկիր կվերադառնա գիտափորձերի արդյունքներով: