top of page

ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 60-ի

  • Dec 27, 2022
  • 1 min read

ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 57-ի, հայտնում է NBC News-ը։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մահվան դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ի 12 նահանգներում, որոնց թվում են Նյու Յորքը, Օհայոն,Կենտուկին, Միսսուրին, Թենեսին եւ Կանզասը: «Մենք թունելի վերջում լույս ենք տեսնում, բայց սա դեռ վերջը չէ», —ասել է Նյու Յորք նահանգի Էրի շրջանի ղեկավար Մարկ Պոլոնկարցը։ Անցյալ շաբաթվանից ԱՄՆ-ի մի մասում ուժեղ քամիներ ու ձյան տեղումներ են սկսվել։

 
 
 

Comments


bottom of page