top of page

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով 9 մարդ է զոհվել

  • Anews
  • Dec 24, 2022
  • 1 min read

ree

ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի զոհ է դարձել առնվազն 9 մարդ, հաղորդում է STB հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ 9 մարդ զոհվել է վթարների, հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով Օհայո, Կենտուկի, Միսուրի եւ Կանզաս նահանգներում։ Այս շաբաթ ԱՄՆ զգալի հատվածում կտրուկ սառնամանիք, քամու ուժգնացում եւ ձյան առատ տեղումներ են գրանցվել։ Շատ նահանգներում ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ Վայոմինգ նահանգում ջերմաստիճանի ռեկորդի գերազանցում է գրանցվել՝ մինուս 41 աստիճան:

 
 
 

Comments


bottom of page