top of page

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի շփումների համար պայմաններ չկան

  • Anews
  • Mar 3, 2023
  • 1 min read

Վաշինգտոնի վարչակազմում կարծում են, որ ներկայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շփման համար պայմաններ չկան։ Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ ավանդական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրան հարցրել են Պուտինի եւ Բայդենի շփումների հնարավորության մասին։ «Կարծում եմ, որ նախագահն արդեն ասել է այդ մասին մի քանի ամիս առաջ, երբ այստեղ էր [Ուկրաինայի] նախագահ [Վլադիմիր] Զելենսկին»,- պատասխանել է Քիրբին։ Նրա խոսքով՝ Բայդենն ավելի վաղ այսպիսի դիրքորոշում էր հայտնել. «Եթե Պուտինն իսկապես անկեղծ է եւ լրջորեն տրամադրված է հանդիպել եւ քննարկել խաղաղությունը, նախագահը կդիտարկի նրա հետ խոսելու հնարավորությունը»։ «Բայց այդ առումով որեւէ փոփոխություն չի եղել»,- կարծում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցը։

 
 
 

Commentaires


bottom of page