Search

ԱՄՆ-ում դատարանն արգելել է Պենտագոնին պատժել պատվաստվելուց հրաժարվող զինվորականներին

Դաշնային դատարանը երկուշաբթի արգելել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատժել ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի զինծառայողների խմբին եւ այլ զինծառայողների, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կրոնական նկատառումներից ելնելով, տեղեկացնում է NBC News-ը։ ԱՄՆ օկրուգային դատավոր Ռիդ Օ'Քոնորն ի պատասխան հատուկ նշանակության ուժերի 35 զինծառայողի անունից ներկայացված հայցի՝ նախնական դատական արգելք է սահմանել, որն արգելում է ՌԾՈւ-ին եւ պաշտպանության նախարարությանը ի կատար ածել պատիժը։ «ՌԾՈւ զինծառայողները այս գործում փորձում են պաշտպանել այն ազատությունները, հանուն որոնց պաշտպանության նրանք այդքան շատ բան են զոհաբերել։ COVID-19 համավարակը կառավարությանն իրավունք չի տալիս հրաժարվել այդ ազատություններից»,- նշվում է դատարանի վճռի մեջ։ Ավելի վաղ պատվաստումից հրաժարվելու համար զինծառայողները ենթարկվում էին մի շարք կարգապահական տույժերի։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png