top of page

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին եւ եւս 2 մլն դոլար՝ Արցախին․ Ֆրենկ Փալոն

  • Anews
  • Dec 24, 2022
  • 1 min read


ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին եւ եւս 2 մլն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։ «Ուրախ եմ, որ դաշնային բյուջեն ներառում է աննախադեպ տնտեսական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով, եւ 2 միլիոն դոլարի չափով օգնություն՝ Արցախում ականազերծման համար։ Դա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը եւ օրենքի գերակայությունը»,-գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page