Search

ԱՄՆ-ն 18 մլն բարել նավթ կվաճառի իր ռազմավարական պաշարից


ԱՄՆ-ն մտադիր է դեկտեմբերի 17-ից սկսել 18 մլն բարել նավթի վաճառքն իր ռազմավարական պաշարից։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ [ԱՄՆ] Ջո Բայդենի վճռական գործողություններից հետո նոյեմբերին [նավթի] մատակարարման պակասը շտկելու նպատակով Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է դեկտեմբերի 17-ին 18 միլիոն բարել նավթի վաճառքի մասին», - ասվում է փաստաթղթում։

«Շուկայում ցնցումների կարգավորման» շրջանակներում գերատեսչությունը հայտարարել է նաեւ 4.8 մլն բարել նավթի խմբաքանակի` ամերիկյան ExxonMobil ընկերությանն առաջին փոխանցման մասին։ Ինչպես պարզաբանվում է Էներգետիկայի նախարարության կայքում, փոխանակման նշված ընթացակարգը ենթադրում է, որ «անհետաձգելի հանգամանքների բերումով կարճ ժամկետով ընկերությունը պարտքով հում նավթ է ստանում երկրի նավթային պաշարից»։ Ավելի ուշ ընկերությունը պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել հումքի փոխառված ծավալը եւ հաշվի առնելով «հավելյալ նավթի տեսքով հավելավճարը», որը նախապես համաձայնեցվում է։

Էներգետիկայի նախարարությունում պարզաբանել են, որ «փոխանակման եւ վաճառքի համակցված մոտեցումը թույլ կտա օգտագործել մինչեւ 32 մլն բարել»։ Գործակալությունը կընդունի ինչպես փոխանակման, այնպես էլ վաճառքի հայտեր՝ շուկա նավթի «մատակարարման ընդհատումների վերացման» միջոցառումների շրջանակներում։ «Չնայած վերջին ամսվա ընթացքում նավթի գներն իջել են միջինում 10 տոկոսով, իսկ բենզալցակայանների գները սկսել են նվազել, վարչակազմը շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ օգնելու կամրջել շուկայում առաջարկի եւ պահանջարկի եւ ամերիկացիների համար էներգառեսուրսների գների իջեցման միջեւ առկա խզումը»,- հայտնել են էներգետիկայի նախարարությունից։

«Նավթի ռազմավարական պաշարներից փոխանակումն ու վաճառքը կարեւոր միջոց են, որոնք մենք օգտագործում ենք նավթի մատակարարման խափանումների խնդիրը լուծելու համար, մինչ աշխարհը վերականգնվում է համավարակից»,- ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png