Search

ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային



Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրեցի, որ ԱՄՆ-ն եւս 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրում Ուկրաինային անվտանգության ապահովման համար, որը լրացուցիչ հրետանի եւ առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ առաջադեմ հրթիռային համակարգեր է ներառում, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական օպերացիաների համար: Մենք այսօր Բրյուսելում քննարկեցինք նաեւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ միջազգային աջակցության համակարգմանն ուղղված ջանքերը: Այսօր ես հայտարարում եմ նաեւ 225 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, այդ թվում՝ խմելու ջրի, առողջապահական եւ բժշկական կարեւոր պարագաների, սննդի, կացարանի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար կանխիկ գումարի տրամադրման միջոցով»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: .

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png