Search

ԱՄՆ-ն և Իսրայելը հանձնառու են Իրանի կողմից միջուկային ռումբի ստացումը կանխելու հարցում. Բլինքեն


ԱՄՆ-ն և Իսրայելը հանձնառու են ապահովելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի, կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում, հաղորդում է Agence France Presse-ը:

Բլինքենը Երուսաղեմում ելույթ է ունեցել իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ, որը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը «տարաձայնություններ» ունի Վաշինգտոնի հետ 2015 թ. կնքված միջուկային գործարքի հնարավոր վերականգնման առնչությամբ:

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ «վերադարձը համաձայնագրի լիակատար իրականացմանը լավագույն միջոցն է իրանական ծրագիրն արկղ վերադարձնելու համար, որում այն գտնվել էր, սակայն որից դուրս էր սողոսկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի՝ համաձայնագրից 2018 թ. դուրս գալուց հետո»:

Իսրայելի կառավարությունը վճռականորեն դեմ է արտահայտվել 2015 թ. գործարքի պայմաններին եւ հայտարարել է, որ նախնական գործարքի վերականգնումը բավարար չէ իրանական սպառնալիքը զսպելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, սակայն, «երբ գործը հասնում է ամենակարեւոր տարրին, Իսրայելն ու ԱՄՆ-ն միմյանց աչքերի մեջ են նայում»:

«Մենք երկուսս էլ հանձնառու ենք, երկուսս էլ լի ենք վճռականությամբ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- ասել է նա:

Լապիդն, իր հերթին, հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնի հետ տարաձայնություններին՝ Իսրայելը շարունակում է «բաց եւ ազնիվ երկխոսություն վարել իր մերձավոր դաշնակցի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ»:

«Իսրայելը կանի այն ամենն, ինչը, մեր կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի կանգնեցնի իրանական միջուկային ծրագիրը: Ամենն, ինչ հարկավոր է: Մեր տեսանկյունից իրանական սպառնալիքը տեսական չէ: Իրանցիները ցանկանում են ոչնչացնել Իսրայելը: Դա նրանց չի հաջողվի: Մենք դա նրանց թույլ չենք տա»,- ասել է Լապիդը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png