Search
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական զենք կիրառելու մեջ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը PBS հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել «սեփական ժողովրդի դեմ» նաեւ Սիրիայում։ «Հուսով եմ, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը (այն մասին, որ միջուկային պատերազմի սպառնալիքը չպետք է թերագնահատել-խմբ.) պարզապես բլեֆ է, քանի որ ռուսները, ինչպես մենք բոլորս, գիտեն միջուկային հարձակման լրջությունը՝ անկախ այն բանից, թե դա ինչ բնույթ կկրի։ Եվ նրանք գիտեն, թե որքան լուրջ են նման սպառնալիքները։ Նրանք նախկինում էլ սպառնացել են միջուկային զենք կիրառել։ Նրանք դա օգտագործել են սեփական ժողովրդի դեմ նաեւ Սիրիայում»,-ասել է նա։