top of page

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնությունը. Շիֆ

  • Anews
  • Sep 13, 2022
  • 1 min read

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում:

 
 
 

תגובות


bottom of page