Search

ԱՄՆ-ն պատրաստ է 5 տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ՌՀՍ կրճատման պայմանագիրը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է 5 տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը (ՌՀՍ-3): Այս մասին հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Որոշումը պետք է ընդունվի օպերատիվորեն, քանի որ պայմանագրի գործողության ժամկետը, որը սահմանափակում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զինանոցը, լրանում է փետրվարի 5-ին:

«Միացյալ Նահանգները մտադիր է հասնել եւս 5 տարով ՌՀՍ-3 պայմանագրի երկարաձգմանը»,- լրագրողներին ասել է Փսաքին:

«Նախագահն արդեն վաղուց հստակ հասկացրել է, որ ՌՀՍ նոր պայմանագիրը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Եվ այդ երկարաձգումը է՛լ ավելի մեծ իմաստ ունի այն պահին, երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում առճակատում է ստեղծվում, ինչպես ներկայումս»,- հայտարարել է Փսաքին:

Մամուլի քարտուղարը հավելել է, որ Բայդենը ամերիկյան հետախուզական միությանը հանձնարարել է լիարժեք գնահատել SolarWinds կիբեռհարձակումները, 2020 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, Մոսկվայի կողմից քիմիական զենքի կիրառումը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու դեմ եւ ենթադրյալ պարգեւատրման հետ կապված պատմությունը, որը Մոսկվայի ներկայացուցիչները, որոշ տեղեկություններով, առաջարկել են գրոհայիններին Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար:

«Նույնիսկ եթե մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք ամերիկայն շահերի պաշտպանության համար, մենք նաեւ աշխատում ենք, որ Ռուսաստանին ստիպենք պատասխան տալ իր անխոհեմ եւ թշնամական նգործողությունների համար»,- շեշտել է Ջեն Փսաքին:

Խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք

Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով. Սաղաթելյան

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

Նորակոչիկների հետ անցկացվել են շարային պարապմունքներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: