top of page

ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

  • Anews
  • Sep 24, 2022
  • 1 min read

ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան շարունակի «ուկրաինական տարածքի մի մասը բռնակցել»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանում հանրաքվեները «կեղծ պատրվակ են՝ փորձելու ուժով անեքսիայի ենթարկել Ուկրաինայի մասերը՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտմամբ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքը որպես այլ երկրի մաս,քանի որ այն Ուկրաինայի մաս է։

 
 
 

Comments


bottom of page