top of page

ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղությանը․Նեդ Փրայս

  • Anews
  • Nov 8, 2022
  • 1 min read

ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենն ընդունել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Նոյեմբերի 7-ին Blair House-ում տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեին նպաստելու ամուր խաղաղությանը։ Երեկվա հանդիպումը նշում է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խաղաղության ձգտումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page