top of page
Search

ԱՄՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել ռուսական ավիափոխադրողներից

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված անվտանգային հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։ Նշվում է նաև, որ ԴԱՎ-ի անվտանգության այս վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ ՀՀ-ին պատկանող կամ ՀՀ-ի կողմից շահագործվող ինքնաթիռներին: Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է • դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից, • հետևել faa.gov կայքի թարմացումներին:

 
 

Comments


bottom of page