top of page

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

  • Jul 10, 2022
  • 1 min read

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ մոտ 368 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ուկրաինայի ժողովրդի հանդեպ մեր պարտավորություններն անսասան են։ Միացյալ Նահանգները տրամադրում է մոտ 368 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն՝ աջակցելու ուկրաինացիներին եւ փախստականներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկիրը՝ Ռուսաստանի դաժան պատերազմի պատճառով անվտանգություն փնտրելու համար»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

 
 
 

Comments


bottom of page