top of page
Search

ԱՄՆ-ն ՀԱՊԿ դաշնակիցների հետ աշխատանքում առաջնորդվում է մեզ հակադիր շահերից. ՌԴ ԱԳՆ


ԱՄՆ-ի եւ մեր դաշնակիցների փոխգործակցությունը քննարկման, լուրջ խոսակցությունների առիթ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք վստահում ենք մեր դաշնակիցներին, գիտենք նրանց պատասխանատու մոտեցման մասին, թե ինչպես են նրանք կառուցում իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Բայց գիտենք նաեւ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակիցների հետ աշխատելու իր մոտեցումներում առաջնորդվում է մեզ հակադիր շահերով, եւ, ըստ այդմ, այստեղ դաշտ կա խորը քննարկումների համար։ Մենք հենց դրանով ենք զբաղվախ, այդ թվում՝ ունենալով եւ ընդլայնելով բազան՝ համապատասխան փոխըմբռնման հուշագրերի եւ այլ փաստաթղթերի տեսքով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

 
 

Comments


bottom of page