Search

ԱՄՆ-ն հայտարարել է, որ աջակցում է ԵՄ-ի ռազմական հզորացմանը

ԱՄՆ վարչակազմն աջակցում է Եվրամիության ռազմական ներուժի ավելացմանը, կողմերի ներկայացուցիչները կհանդիպեն հաջորդ տարվա սկզբին՝ անվտանգության շուրջ նոր երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ն լիովին աջակցում է ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը եւ զարգացմանը»,-ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ավելի վաղ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկխոսության շրջանակում խորհրդակցությունները ուղղված կլինեն «անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը»։ Ակնկալվում է, որ հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին, կմասնակցեն Պենտագոնի, Պետդեպարտամենտի, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության, Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական պաշտպանական գործակալության ներկայացուցիչներ:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png