top of page
Search

ԱՄՆ-ն եւ Ուկրաինան մերժել են Ռուսաստանի առաջարկած հրադադարը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ուղղափառ Սուրբ Ծննդի կապակցությամբ Ուկրաինայում Ռուսաստանի առաջարկած հրադադարը «մի քիչ թթվածին ստանալու փորձ է»։Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի միջեւ ռազմական շփման գծի ողջ երկայնքով։Ուկրաինան մերժել է հրադադարի առաջարկը՝ հայտարարելով, որ զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան «իր ուժերը դուրս չի բերել օկուպացված հողերից»։ «Նրանք հիմա ցանկանում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես քող, թեկուզ կարճ ժամանակով, որպեսզի դադարեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում եւ տեխնիկան, զինամթերքը ու մոբիլիզացված զորքերը մոտեցնեն մեր դիրքերին», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  «Ես չեմ ուզում պատասխանել այն ամենին, ինչ ասում է Պուտինը։ Ինձ հետաքրքիր թվաց, որ նա պատրաստ է ռմբակոծել հիվանդանոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները... դեկտեմբերի 25-ին եւ Նոր տարվա գիշերը։ Ես նկատի ունեմ, որ նա փորձում է մի քիչ  թթվածին գտնել»,- ասել է Բայդենը։ 

0 comments

Comentários


bottom of page