top of page

ԱՄՆ-ն եւ դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի ՌՕՈւ-ի ուսուցման հնարավորությունը

  • Anews
  • Jul 20, 2022
  • 1 min read


ԱՄՆ-ն եւ դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի ՌՕՈւ-ի ուսուցման հնարավորությունը։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Չառլզ Բռաունը։ Ուկրաինան ցանկանում է ամերիկյան կործանիչներ ձեռք բերել։ Բռաունը խոստովանել է, որ ԱՄՆ զինված ուժերը եւ նրա դաշնակիցները քննարկում են այդ հարցը։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ ծրագիր է պետք։ Բռաունը հրաժարվել է պատասխանել ժամկետների մասին հարցին։ Բռաունն ասել է, որ Ուկրաինան կարող է դիմել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, որոնք սովետական դարաշրջանից արեւմտյան համակարգերի անցման փորձ ունեն։

 
 
 

Comments


bottom of page