Search

ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ դիվանագիտության համար. Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ դիվանագիտության համար՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով՝ հավելելով, որ դա հնարավոր կլինի, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը։

«Իհարկե, մենք դեռ բաց ենք ցանկացած ողջամիտ ճանապարհի համար, բայց շատ դժվար է որեւէ ճանապարհ տեսնել, երբ ռումբեր են ընկնում, ինքնաթիռներ են թռնում եւ տանկեր են շրջում,- ասել է Բլինքենը:- Ուստի դեէսկալացումը, ուժերի դուրսբերումը ճանապարհ կբացի դիվանագիտության համար»:

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտական ​​օգնություն կտրամադրի Ուկրաինային, եթե Կիեւը համարի, որ կա ճանապարհ, որը կարող է վերջ դնել պատերազմին, սակայն նշել է, որ Ռուսաստանը հաճախ «ձեւացնում է», թե պատրաստ է դիվանագիտության՝ շարունակելով իր ագրեսիվ ուղին։

«Եթե Ուկրաինան համարում է, որ կա ճանապարհ, որը կօգնի առաջ մղել իր շահերը, պաշտպանել այն եւ վերջ դնել պատերազմին, եւ մենք կարող ենք օգնել դրան, իհարկե, մենք լիովին պատրաստ ենք դա անել»,- ասել է Բլինքենը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png