ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել․ Պուտին
- Anews
- Oct 1, 2022
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջինն է միջուկային զենք կիրառել՝ երկու ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, գրում է «Комсомольская правда»-ն։ «ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները։ Ի դեպ, նախադեպ են ստեղծել»,- Կրեմլում ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը նաեւ «սարսափելի հետք է թողել» Կորեայի ու Վիետնամի պատմության մեջ, իսկ այսօր նրանք փորձում են «օկուպացնել Գերմանիան ու Հարավային Կորեան իրավահավասարության մասին հայտարարությունների ներքո»։
Comments