top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ նախագահը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագիրը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագիրը՝ նշելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կաշխատի միայն հօգուտ Ռուսաստանի։«Եթե Պուտինը ծափահարում է դրան, ապա ինչպե՞ս դա կարող է օգտակար լինել։ Ես չեմ կատակում. Ես բացարձակապես լուրջ եմ»,-ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում։

«Ես այդ ծրագրում չտեսա ոչինչ, որը ցույց կտար, որ չինական ծրագրին հետեւելու դեպքում կա մի բան, որը ձեռնտու կլինի ինչ-որ մեկին, բացի Ռուսաստանից»,-ասել է նա։


Բայդենը նաեւ մերժել է Պեկինի կողմից խաղաղության բանակցություններ վարելու գաղափարը։     

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 24-ին հրապարակել է 12 կետից բաղկացած հայտարարություն, որում մանրամասն ներկայացված է Պեկինի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության լուծման համար քաղաքական կարգավորման հասնելու վերաբերյալ:

Ծրագրում ընդգծվում է բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, միջուկային օբյեկտները պաշտպանելու, հացահատիկի արտահանմանն աջակցելու եւ քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների բարեկեցության ապահովման կարեւորությունը։

Չինաստանը խոստացել է շարունակել կառուցողական դեր խաղալ այդ արդյունքին հասնելու գործում։

Ընդ որում, հայտարարության մեջ նաեւ կոչ է արվում հրաժարվել «սառը պատերազմի մտածելակերպից» եւ «միակողմանի պատժամիջոցներից»։





0 comments

Comments


bottom of page