top of page

ԱՄՆ մաքսային ծառայության պետը հրաժարական է տվել

  • Anews
  • Nov 13, 2022
  • 1 min read

ԱՄՆ մաքսային ծառայության եւ սահմանային պաշտպանության պետ Քրիս Մագնուսը հրաժարական է տվել. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է այն, հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահն ընդունել է Մագնուսի հրաժարականը», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերի տարածած հայտարարության մեջ։ Նա նշել է, որ նախագահը երախտապարտ է Մագնուսին՝ երկար տարիների ծառայության համար եւ մաղթում է լավագույնը։ Մեկ օր առաջ Ժան Պիերն ասել էր, որ Բայդենը վստահ է իր բոլոր նշանակումների, այդ թվում՝ Մագնուսի վրա։ Ուրբաթ օրը Los Angeles Times-ը հայտնել է, որ Մագնուսը, ԱՄՆ հարավային սահմանի անօրինական հատման ռեկորդային թվով դեպքերի ֆոնին, ստիպված է եղել հրաժարական տալ։ Նա ինքը լրագրողներին պատմել է, որ այս շաբաթ ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարը, որի կազմում է Մաքսային եւ սահմանային պահպանության ծառայությունը, իրեն խնդրել է հրաժարական տալ՝ հակառակ դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից։ Մագնուսը միաժամանակ հայտարարել էր, որ մտադիր է շարունակել աշխատանքը։

 
 
 

Comments


bottom of page