ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել է Զելենսկու հետ
ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ խոստացել`Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցություն ապահովելու փորձ անել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից: «Միացյալ Նահանգները դաշնակիցների եւ գործընկերների հետ աջակցում է Ուկրաինային`տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում»,- ասվում է պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է, որ կծարունակեն ուղիներ փնտրել`խիզախ պայքար մղող ժողովրդին եւ Զելենսկուն աջակցելու համար: Ընդ որում, պատվիրակության հայտարարության մեջ զենքի մատակարարման վերաբերյալ հստակ որեւէ հիշատակում չի եղել։
Comments