Search

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին վերջ տալ Ալիեւի ռազմատենչ գործողություններին


ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին օգտագործել առկա դիվանագիտական ​​բոլոր գործիքները՝ նախագահ Ալիեւի ռազմատենչ գործողություններին վերջ տալու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնե կրտսերը (NJ-06), Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը Դեյվիդ Գ. Վալադաոն եւ Ադամ Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Արցախում ադրբեջանական ագրեսիայի աճի մասին հաղորդումներից հետո.

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանական զորքերի տեղափոխումն Արցախի տարածք, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի եւ բնական գազի՝ որպես զենք օգտագործումը խաղաղ բնակչության համար ակնհայտորեն խախտում են 2020 թվականի հրադադարի պայմանագիրը եւ սպառնում են անմեղ մարդկանց կյանքին։

Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի այս ակնհայտ վտանգավոր օրինաչափության վրա, եւ մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար։

Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին օգտագործել առկա դիվանագիտական ​​բոլոր գործիքները՝ նախագահ Ալիեւի ռազմատենչ գործողություններին վերջ տալու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png