Search

ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագիրն ավարտված է


2019թ. ապրիլի 30-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսին ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ միասին նշանավորեցին Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագրի ավարտը: Ծրագիրը, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 143.175 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով, ներառել է պեղումներ և Դաշտադեմ ամրոցի համալիրի մասնակի վերականգնում:

Լինելով Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը՝ Դաշտադեմը մեծ պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող վայր է: Այստեղ են գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար), Խանի պալատը (12-րդ դար) և քրիստոնեական տապանաքարեր (9-րդ դար): Վերականգնման այս փուլը 2015թ. ավարտված պահպանության ծրագրի շարունակությունն էր, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ կառավարության կողմից:

Համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ՝ ԱՄՆ դեսպանատունը իրականություն դարձրեց Դաշտադեմի պահպանման նախագիծը: Այցի ընթացքում դեսպան Թրեյսին և մշակույթի փոխնախարար Գալստյանը շրջեցին ամրոցում և ծանոթացան մի քանի տարվա ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքներին:

«Հայաստանը հարուստ և բազմաշերտ պատմություն ունի, որի ընթացքում տարբեր մշակութային դարաշրջաններ միահյուսվել են՝ ստեղծելով յուրահատուկ հայկական ժառանգություն: Դեսպանատունը մեծ պատիվ է համարում Դաշտադեմ ամրոցի և նմանատիպ այլ վայրերի վերականգնման և պահպանության գործում դերակատարում ունենալը, որպեսզի ապագա սերունդները իմանան, թե որտեղից է սերում ժամանակակից հայկական մշակույթը», - ասաց դեսպան Թրեյսին:

ԱՄՆ կառավարության այս դրամաշնորհի շնորհիվ մասնագետներին հաջողվեց կայունացնել և պահպանել ամրոցի ներքին պարսպապատը, որը նաև հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացում կազմել համալիրի սկզբնական հատակագծի, ինչպես նաև համալիրի կենտրոնը կազմող կառույցների վերաբերյալ: Նախորդ նախագծի միջոցով, որը նույնպես ֆինանսավորել էր ԱՄՆ կառավարությունը Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի օգնությամբ, տարածքը մաքրվել էր աղբից և ժամանակակից շինությունների մնացորդներից, ինչը հնարավորություն ընձեռեց պեղումներ կատարել միջնաբերդի և պարիսպի շրջանում, այսպիսով այն նախապատրաստելով հաջորդ փուլի աշխատանքների համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. ստեղծել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը՝ ընդունելով, որ մշակութային ժառանգության ընդհանրությունները նշանավորելը միավորում է երկրներն ու ժողովուրդներին: 

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005թ.-ից ի վեր Հայաստանի մշակութային վայրերի պահպանման համար միջոցներ է տրամադրում՝ ֆինանսավորելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը, Գառնիի միջնադարյան քարակառույց կամուրջի պահպանումը, Արենու քարանձավի պահպանությունը և ավանդական հայկական երաժշտության և պա

րերի հավաքագրումը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia