top of page

ԱՄՆ խիստ պատասխան կտա ՌԴ-ի կողմից հնարավոր միջուկային զենքի կիրառմանը. Սալիվան

  • Anews
  • Sep 26, 2022
  • 1 min read


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն կպատասխանի», եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձի միջուկային զենք կիրառել: «Մենք Կրեմլին ուղղակիորեն, մասնավոր եւ շատ բարձր մակարդակով ասել ենք, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում աղետալի կլինի Ռուսաստանի համար եւ նշել, որ ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն: Եվ մենք հստակ ենք եղել, թե դա ինչ է ենթադրում», - ասել է Սալիվանը CBS-ի «Առերեսում ազգի հետ» ծրագրի հաղորդավար Մարգարեթ Բրենանին: «Մենք հրապարակայնորեն եւ հիմնովին հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները խստորեն կպատասխանի, եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, եւ որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ երկրի պաշտպանության եւ ժողովրդավարության պաշտպանության ջանքերում», - ասել է նա: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պարզաբանել է, որ «միջուկային զենքի հնարավոր կիրառումը մեծագույն լրջության հարց է, որին մենք պետք է լուրջ վերաբերվենք»։ Նա նաեւ մեկնաբանել է ռուսական ռազմական ներկայությունը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն իր տեսակի մեջ ամենամեծն է Եվրոպայում: «Փաստորեն, այն դեռեւս շահագործվում է ուկրաինացի օպերատորների կողմից, որոնք գտնվում են ռուսական օկուպացիոն ուժերի հրացանի տակ։ Իսկ ռուսներն անընդհատ ակնարկում են, որ այս կայարանում կարող է ինչ-որ վթար լինել»,- ասել է Սալիվանը։ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս առաքելություն է ուղարկել Զապորոժիե՝ գնահատելու ատոմակայանի իրավիճակը եւ զեկույց է հրապարակել, որտեղ լուրջ մտահոգություն է հայտնել ատոմակայանի շուրջ կայունության բացակայության կապակցությամբ:

 
 
 

Commentaires


bottom of page