top of page
Search

ԱՄՆ-ի գերագույն դատարանը անօրինական է ճանաչել անլեգալ միգրացիայի դեմ պայքարի Բայդենի ծրագիրը


ԱՄՆ-ի գերագույն դատարանը հրաժարվել է օրինական համարել նախագահ Ջո Բայդենի ծրագիրն անլեգալ միգրացիայի վերաբերյալ. տեղեկացրել է «Голос Америки»-ն։ Դատավորների մեծ մասը (5-4) նպատակահարմար է գտել, որ անլեգալ միգրանտների, որոնք ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կարծիքով՝ վտանգ են ներկայացնում հանրային անվտանգության համար, առաջնահերթ արտաքսման ծրագիրը չի կարող իրականացվել։ Բայց գերագույն դատարանը նշել է, որ Բայդենի վարչակազմը կարող է բողոքարկել եւ համաձայնել է դեկտեմբերին նորից լսել կողմերի փաստարկները։ Նախագահ Բայդենը բավական մեղմել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որն ընդլայնել էր անլեգալ ներգաղթյալների կարգը, որոնց կարող էին ձերբակալել եւ արտաքսել։ Բայդենի նոր ծրագիրը ներկայացվել էր սեպտեմբերին. վարչակազմն ընդգծել է, որ ծրագիրը հիմնված է վաղուց ձեւավորված գերակայությունների եւ նախադեպերի վրա։ Մասնավորապես, այն միգրացիոն ծառայությունների աշխատակիցներին ավելի շատ ազատություններ է տվել որոշումներ կայացնելու համար, որպեսզի հաշվի առնվեն յուրաքանչյուր անլեգալի անհատական կենսական հանգամանքները, ինչպես նաեւ սահմանել է, որ առաջին հերթին պետք է արտաքսվեն օրինախախտները։ Հանրապետականները քննադատել են այս մոտեցումը՝ պնդելով, որ ձերբակալությունների եւ արտաքսումների քանակի կրճատումը կնպաստի անլեգալ ներգաղթին։ Դատական հայցը, որով պահանջվում էր դադարեցնել այս ծրագրի գործողությունը, ներկայացրել են Տեխասի եւ Լուիզիանայի նահանգները։ Հունիսի 10-ին դաշնային դատավորը վճիռ էր կայացրել, որի համաձայն՝ ծրագրի կատարումը պետք է դադարեցվի համազգային մասշտաբով։ Բայդենի վարչակազմը տանուլ է տվել նաեւ լսումները վերաքննիչ դատարանում։

0 comments

Comments


bottom of page