top of page
Search

ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թվականին հասել է ռեկորդային 948,1 մլրդ դոլարի


ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 12,2%-ով եւ 2022 թվականին հասել ռեկորդային 948,1 մլրդ դոլարի։ Այս մասինտեղեկացնում են ԱՄՆ առեւտրի նախարարության կայքում հրապարակված տվյալները։ «2022 թվականին ապրանքների եւ ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 մլրդ դոլար՝ ավելանալով 103 մլրդ դոլարով՝ 2021 թվականի 845 մլրդ դոլարի համեմատ»,- նշվում է զեկույցում։ Փաստաթղթերը ցույց են տվել, որ դեկտեմբերին դեֆիցիտը աճել է 10,5%-ով եւ կազմել 67,4 մլրդ դոլար, իսկ արտահանումը տարեվերջյան տվյալներով աճել է 453,1 մլրդ դոլարով՝ կազմելով 3 տրլն դոլարից մի փոքր ավելի։ Ներմուծումն աճել է 556,1 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 3,96 տրլն դոլարի։

0 comments

Comentários


bottom of page