Search

ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնության առաջին խմբաքանակը հասել է Կիեւ


Ուկրաինային ԱՄՆ-ի լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Կիեւ։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այս գիշեր Կիեւ է ժամանել [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի կողմից Ուկրաինային ուղղված օգնության փաթեթի մի քանի խմբաքանակներից առաջինը։ Այս բեռը ներառում է մոտ 90 տոննա մահաբեր զենք, այդ թվում՝ ռազմամթերք՝ առաջնագծում Ուկրաինայի պաշտպանների համար։ Այս օգնությունը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային՝ չմանրամասնելով մատակարարումների ծավալը։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png