top of page

ԱՄՆ-ը 200 տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական ալյումինի ներկրման վրա

  • Anews
  • Feb 24, 2023
  • 1 min read


Մարտի 10-ից ԱՄՆ-ը 200 տոկոս մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ալյումինի եւ ալյումինե ապրանքների համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Ըստ Բայդենի՝ դա անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներքին կարողությունները մեծացնելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը ապրիլի 10-ից 200 տոկոս մաքսատուրք կսահմանի ալյումինե ապրանքների ներմուծման վրա, որի արտադրության համար օգտագործվել է Ռուսաստանում ձուլված առաջնային ալյումինի ցանկացած քանակություն։

 
 
 

Comments


bottom of page