ԱՄՆ-ը 180 մլն դոլար է հատկացրել ՆԱՏՕ-ի մերձբալթյան անդամներին ռազմական օգնության համար

Այս տարի Միացյալ Նահանգները 180 մլն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել ՆԱՏՕ-ի մերձբալթյան անդամներին՝ Էստոնիային, Լատվիային եւ Լիտվային՝ «Բալթյան երկրներում անվտանգության նախաձեռնություն» կոչվող սխեմայի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է AP-ն։
Գերատեսչությունը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված բյուջետային փաթեթն իրենից ներկայացնում է երեք երկրների անվտանգության աջակցությանը ավելի քան 10 միլիոն դոլարով ավելացում՝ անցյալ տարվա համեմատ։
«Միացյալ Նահանգները ակնհայտ նախաձեռնություն է դրսեւորել անվտանգության ներկայիս ճգնաժամում՝ ինչպես ՆԱՏՕ-ում իր արեւելյան դաշնակիցներին, այնպես էլ Ուկրաինային աջակցելու եւ Ռուսաստանի գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հարցում»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետ.ը։ «Կոնգրեսի որոշումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մեր տարածաշրջանը պաշտպանելուն եւ հստակ հասկանում է, որ սեփական երկրի պաշտպանությունը կապված է Բալթյան երկրների հետ»,- ասել է Լաանետը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել էր տարածաշրջան եւ Բալթյան երեք երկրներին հավաստիացրել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության ու Ամերիկայի աջակցության հարցում։