ԱՄՆ-ը չի հեռանա Մերձավոր Արեւելքից․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չի հեռանա» Մերձավոր Արեւելքից, քանի որ փորձում է կայունություն ապահովել տարածաշրջանում եւ մեծացնել նավթի համաշխարհային հոսքը՝ գազի նախկին գները վերադարձնելու համար, հայտնում է PA MEDIA-ն։ Այդ մասին նա հայտարարել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթաժողովում, քառօրյա ճամփորդության եզրափակիչ փուլում: «Մենք չենք հեռանա եւ չենք թողնի վակուում, որը կլրացվի Չինաստանի, Ռուսաստանի կամ Իրանի կողմից։ Մենք կձգտենք հիմնվել այս պահի վրա՝ ակտիվ, սկզբունքային, ամերիկյան առաջնորդության միջոցով»,- ասել է Բայդենը։ «Այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ տարածաշրջանում ցամաքային պատերազմների դարաշրջանը, պատերազմներ, որոնց մեծ թվով ամերիկյան զորքեր կմասնակցեին, չեկավ»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը նաեւ կոչ է արել իր գործընկերներին ապահովել մարդու իրավունքները, այդ թվում՝ կանանց իրավունքները, եւ «թույլ տալ քաղաքացիներին բաց խոսել»։
Comments