ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են որպես HIMARS, կլինեն 625 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մի մասը, հայտնում է AP-ը: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նաեւ ֆինանսավորում է տրամադրել առանձին ծրագրի՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։ Այնպես որ 18 HIMARS ձեռք բերվի ավելի երկարաժամկետ պայմանագրերով: Սպասվում է, որ օգնության վերջին փաթեթը կներառի նաեւ այլ զինամթերք եւ սարքավորումներ:
留言