top of page

ԱՄՆ-ը նախատեսում է ռազմավարական պահուստից 15 մլն բարել նավթ բաց թողնել

  • Anews
  • Oct 18, 2022
  • 1 min read


ree

Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են եւս 10-15 մլն բարել նավթ բաց թողնել ռազմավարական պահուստից, որպեսզի հավասարակշռեն շուկան եւ կանխեն համաշխարհային գների հետագա կտրուկ աճը, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պարբերականը նշել է, որ նախատեսվում է իրականացնել հերթական տրանշը նավթի շուկայում ինտերվենցիաների ծրագրի շրջանակում, որը նախատեսում է 180 մլն բարել նավթ բաց թողնել։ Մարտին արտոնվել էր դրա իսպառ վաճառքը։ Մինչ այդ տեղեկացվել էր, որ ԱՄՆ իշխանությունները կարող են ռազմավարական նավթի պաշարները համալրել հյուսիսծովյան Brent տեսակի համաշխարհային բորսայական գների էական՝ մեկ բարելը 80 դոլար իջեցման դեպքում։

 
 
 

Comments


bottom of page