Search

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Բելառուսին՝ չօգնել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու դեպքում

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին, որ «վճռական պատասխանի» կարժանանա, եթե օգնի Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա։ «Մենք նաեւ Բելառուսին հստակ հասկանալ ենք տվել, որ եթե թույլ տա օգտագործել իր տարածքը Ուկրաինայի դեմ գրոհելու համար, ապա կբախվի արագ եւ վճռական պատասխանի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում է «Голос Америки»-ն։ «Եթե ներխուժումը տեղի ունենա Բելառուսից, եթե ռուսական զորքերը մշտապես գտնվեն նրա տարածքում, ապա, միանգամայն հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի վերանայել սեփական ուժերի դասավորությունը Բելառուսի սահմանակից երկրներում»,- ավելացրել է նա։ Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռուս-բելառուսական համատեղ ռազմական զորավարժությունները տեղի կունենան փետրվարին Ուկրաինայի եւ ՆԱՏՕ արեւելյան թեւի երկրների սահմաններին։ Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պետք է մշակվի Արեւմուտքի ուժերին երկրի զինված ուժերի դիմակայության սցենարը։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png