top of page

ԱՄՆ-ը մտադիր է ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային․ Սպիտակ տուն

  • Anews
  • Sep 13, 2022
  • 1 min read


Սպիտակ տան Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄն-ը մտադիր է առաջիկա օրերին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկել Ուկրաինային։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում։ «Ներկայիս իրավիճակը փոխել է այն, թե ինչ միջոցներ է ԱՄՆ-ը պատրաստ ապագայում ուղարկել Ուկրաինա՝ ռազմական օգնության փաթեթների առումով։ Ես իսկապես կարծում եմ, որ առաջիկա օրերին եւս մեկը կտեսնեք»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային եւ նրա 18 հարեւաններին 2,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ ներդրումներ կտրամադրի՝ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարություն է հայտնվել Պետդեպարտամենտի կայքում։ Դրանում ասվում է, որ Բլինքենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է «լրացուցիչ սպատազինություն, զինամթերք եւ տեխնիկա՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից»:

 
 
 

コメント


bottom of page