Search

ԱՄՆ-ը հերթական անգամ ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ-ը հերթական անգամ ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կողմից վերահսկվող երկու կազմակերպությունների՝ «Իմամ Խամենեիի հրամանի կատարում»-ի եւ «Աստան Քուդս Ռազավի»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պետքարտուղարի հայտարարության համաձայն, այդ կազմակերպությունները, իրենց անվանելով բարեգործական, «վերահսկում են իրանական տնտեսության զգալի մասը, ներառյալ քաղաքական այլախոհներից եւ կրոնական փոքրամասնություններից առգրավված ակտիվները՝ հօգուտ գերագույն առաջնորդի եւ Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչների»:

2020-ի նոյեմբերին ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել «Բոնյադ Մոստազաֆան» կոնգլոմերատի դեմ, որը վերահսկվում է Խամենեիի կողմից եւ մասնաբաժիններ ունի Իրանի տնտեսության առանցքային հատվածներում: Ենթադրվում է, որ երեք կազմակերպությունները, ԻՀՊԿ-ին պատկանող «Խաթամ Ալ-Անբիա»-ի հետ միասին, վերահսկում են Իրանի տնտեսության կեսը:

«ԱՄՆ-ը կշարունակի հետապնդել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ովքեր հարստանում են՝ պնդելով, թե օգնում են իրանական ժողովրդին»,- ընդգծել է Պոմպեոն:

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: