top of page

ԱՄՆ-ը հետաձգում է նավթի ազգային պահուստի համալրումը

  • Anews
  • Jan 7, 2023
  • 1 min read


Ջո Բայդենի վարչակազմը հետաձգում է նավթի ազգային պահուստի համալրումը այն բանից հետո, երբ որոշվել է, որ իր ստացած առաջարկները կամ չափազանց թանկ էին, կամ չէին համապատասխանում պահանջներին։ Էներգետիկայի նախարարությունը մերժել է պոտենցիալ գնումների մի քանի առաջարկություններ, որոնք ստացել էր փետրվարին, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Դեկտեմբերին նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է համալրել Ռազմավարական նավթային պահուստը՝ սկսած 3 մլն բարելի գնումից հաջորդ ամիս։ Պլանը հետեւել է պահուստից 180 մլն բարել նավթի պատմական բացթողնմանը՝ նախագահ Բայդենի հրամանով։ Էներգետիկայի նախարարությունը կհետաձգի գնումը, որը սկզբում նախատեսել էր, հաջորդ ամսվա համար, բայց նրա ծրագիրը, որտեղ օգտագործվել է նոր մոտեցում, որը նախատեսում է առաջարկների ընդունում ամրագրված գնով, կշարունակվի, ասել է աղբյուրներից մեկը։ Բայդենի վարչակազմը նախատեսում էր նավթի գնումն սկսել այն ժամանակ, երբ դրա գինը կընկնի՝ հասնելով մեկ բարելը 70 դոլարի։ Նավթն այդ գնի հասավ չորրորդ եռամսյակում, եւ բազային գներն ԱՄՆ-ում ընկան այդ մակարդակի անցած ամիս։ «Էներգետիկայի նախարարությունը կընտրի միայն այն առաջարկները, որոնք համապատասխանում են հում նավթի գնման այն պահանջներին եւ այն գնով, որը շահավետ կլինի հարկատուների համար»,- նշվել է հաղորդագրությունում։

 
 
 

Comentários


bottom of page