top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ը կրկին մերժել է վիզաների տրամադրումը ռուս դիվանագետներին


ԱՄՆ-ը կրկին մերժել է վիզաների տրամադրումը մի քանի ռուս դիվանագետների, որոնք ծրագրում էին մասնակցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների աշխատանքային խմբի գործունեությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իրինա Տյաժլովան։«ԱՄՆ-ը հերթական անգամ անհիմն եւ ցուցադրական կերպով մերժել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության առանձին անդամների մուտքի արտոնագրերի տրամադրումը»,- ասել է նա: Տյաժլովան ընդգծել է, որ Վաշինգտոնն առաջին անգամ չէ, որ նման կերպ է վարվում։ Նրա խոսքով, ավելի վաղ նման գործողություններ են կատարվել ռուսական պատվիրակության ղեկավարի նկատմամբ։ Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այդպիսով կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատանքը հյուրընկալելու եւ ապահովելու իր պարտավորությունները։

Կազմակերպության եւ որպես կենտրոնակայանի ընդունող երկրի՝ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ ամերիկյան իշխանությունները չպետք է խանգարեն անդամ երկրների ներկայացուցիչներին եւ պաշտոնյաներին այցելել ՄԱԿ։ Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս հրաժարվել էր փաստաթղթեր տրամադրել ռուս դիվանագետներին եւ փորձագետներին, որոնք ծրագրում էին մասնակցել ՄԱԿ-ի համաժողովներին։

0 comments

Comments


bottom of page