Search

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան կուրսին․ Բայդեն


ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարեփոխումների գործընթացում, ինչպես նաեւ կօգնի ամրապնդել նրա դիրքերը եվրաատլանտյան ինտեգրման հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում՝ ուղղված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ խաղաղ ապագայի, բարգավաճման եւ ժողովրդավարական ազատության կառուցման ճանապարհին: ԱՄՆ-ը կշարունակի ամուր գործընկերություն տրամադրել վրաց ժողովրդին՝ բարեփոխումների եւ եվրատլանտյան համայնքում երկրի դիրքերի ամրապնդման գործընթացում»,- հինգշաբթի օրը նամակից մի հատված է մեջբերել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Բայդենը նշել է, որ ինքը գնահատում է նաեւ Վրաստանի ներդրումը համաշխարհային անվտանգության գործում։ «Մենք մեծապես գնահատում ենք ձեր ներդրումը գլոբալ անվտանգության գործում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում, ներառյալ Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ նվիրվածության համատեքստում»,- ասվում է նամակում։

Վրաստանը հինգշաբթի նշում է անկախության հռչակման 104-ամյակը։

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png