top of page
Search

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս


ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալմամբ և կալանավորմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց։ Մենք շարունակում ենք հավատարիմ լինել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հաշվի առնել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ ճանապարհով կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

 
 

Comments


bottom of page