top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ը Լուկաշենկոյի ինքնաթիռի համար պատժամիջոցներ է սահմանել



Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից օգտագործվող Boeing 737 ինքնաթիռի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ «EW-001PA-ն «Բոինգ 737» ինքնաթիռ է, որը պատկանում է Բելառուսի կառավարությանը եւ որպես նախագահական ինքնաթիռ օգտագործվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Ինքնաթիռը, ըստ նախարարության, օգտագործվում է անձամբ Լուկաշենկայի, նրա ընտանիքի անդամների եւ նրա մերձավորների կողմից՝ արտասահմանյան ուղեւորությունների համար։ Ինքնաթիռը գանձապետարանի կողմից հայտարարվել է «արգելափակված սեփականություն»:

0 comments

Comments


bottom of page