ԱՄՆ-ը առեւտրի «սեւ ցուցակում» 28 չինական կազմակերպություն է ավելացրել
- Anews
- Mar 3, 2023
- 1 min read

Բայդենի վարչակազմը «սեւ ցուցակ» է մտցրել 28 չինական կազմակերպություն. ենթադրվում է, որ դրանք խախտել են պատժամիջոցները, ուրբաթ տեղեկացրել է The Financial Times-ը։ Պարբերականը նշել է, որ պատժամիջոցների խախտում ասելով նկատի է առնվում այն, որ Չինաստանը տարբեր երկրներ մատակարարել է տեխնոլոգիաներ միջուկային եւ հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի վերջինն ուժեղացնի իր պաշտպանական արդյունաբերությունը։ Բացի այդ, «սեւ ցուցակում» հայտնվելու պատճառներից է նաեւ Մյանմային եւ չինական մի շարք կազմակերպությունների հսկման տեխնոլոգիաներ տրամադրելը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչվում են «մարդու իրավունքների խախտումների» հետ։
Comments