top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ


Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, այսօր տարածած հայտարարությունում շեշտում է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:

«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին մանրամասն ներկայացրել են իրավիճակը և քննարկել պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարությունից տրամադրվող մարդասիրական օգնության հնարավորությունը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page