top of page
Search

ԱՄՆ Դալաս քաղաքում տեղի է ունեցել Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նախաձեռնությամբ հայկական պատվիրակության կազմում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը մասնակցել են հոկտեմբերի 15-18-ը ԱՄՆ Դալաս քաղաքում կայացած Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի համաժողովին և ցուցահանդեսին։


Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ոլորտի առաջնորդներին միավորած ամենամյա համաժողովին մասնակցում էր շուրջ 15 000 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառումն ուղղված էր ոստիկանական կրթական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ձևավորմանը։ Միջոցառման շրջանակում պատվիրակությունը մասնակցեց մի շարք կրթական նիստերի, հնարավորություն ունեցավ ծանոթանալու ոստիկանական բարեփոխումների ժամանակակից մարտահրավերներին, ոստիկանության ու հանրության հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումներին, ճգնաժամային իրավիճակներում գործելակերպին, ձևավորված մշակույթին և այլն։


Հանդիպումներ տեղի ունեցան և կապեր հաստատվեցին մի շարք երկրների ոստիկանական կառույցների հետ։ Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը ևս հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ոստիկանական գործունեության ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաներին, սարքավորումներին և սպառազինությանը։

0 comments

Comments


bottom of page