top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՀ-ն նվազեցրել է ԱՄՆ տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը



Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կրկին նվազեցրել է ԱՄՆ տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը. այժմ նա ենթադրում է, որ 2022 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 2,3 տոկոս։ Հունիսի վերջին ԱՄՀ-ն ենթադրում էր, որ ԱՄՆ տնտեսությունը կաճի 2,9 տոկոսով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՀ-ն նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը ծանր գնաճային ճնշում է զգում, երբ արտադրական ապրանքների գների անկումն ուղեկցվում է բնակարանների, բժշկական եւ այլ ծառայությունների, ինչպես նաեւ պարենի եւ էներգիայի գների աճով։ Սակայն, ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել ռեցեսիայից։ ԱՄՀ-ն կարծում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գործողությունները պետք է թույլ տան 2023 թվականի չորրորդ եռամսյակում գնաճը նվազեցնել մինչեւ 1,9 տոկոս, իսկ 2022 թվականի չորրորդ եռամսյակում այն կկազմի 6,6 տոկոս:

0 comments

コメント


bottom of page