Search

Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել. Քաջարանի համայնքապետ



Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը փաստաբանների միջոցով ուղերձ է հղել, որում ասվում է. «Ս/թ փետրվարի 7-ին՝ առանց հիմնավոր պատճառաբանության և հիմքերի՝ կրկին կալանավորվեցի։ Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել, որը իմ վերադարձով կարողացա ընթացքի մեջ դնել և բազմաթիվ կիսատ մնացած ծրագրեր կյանքի կոչել։ Այս անսպասելի կալանավորումը կրկին այդ ծրագրերն ու համայնքում իրականացվելիք լայնածավալ աշխատանքների տեմպերին իր հարվածն հասցրեց։ Հարգելիներս՝ վստա՛հ եղեք, շուտով կվերադառնամ և այս անգամ արդեն իր տրամաբանական ավարտին կհասցնենք այդ բոլոր ծրագրերը և իրականություն կդարձնենք նորանոր ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման։ Կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը, որի մանդատը դուք եք տվել ինձ։ Այս ամենը ժամանակավոր խնդիրներ են, որոնք ցանկացած առաջնորդ պետք է պատվով կրի և պատվով էլ դուրս գա այդ փորձություններից։ Մեր համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում այս ամիսների բացթողումները հաղթահարելու ենք միասին և ճակատներս պարզ սերունդներին ենք թողնելու այնպիսի համայնք, որի մասին դեռ երկար կխոսվի մեր պատմության մեջ։ Եղեք միասնական և ուժեղ, քանզի այդ միասնությունը ավելի կամրապնդվի իմ ներկայությամբ, որը կլինի շատ շուտով։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ և կշարունակեմ լծվել համայնքի զարգացման կարևոր խնդիրներին։ Առաջիկայում ձեզ կներկայացնեմ համայնքում իրականացվելիք բոլոր ծրագրերը քայլ առ քայլ։ Ուժ և եռանդ բոլորիդ ընտանիքներին՝ եղեք առողջ, միասնական և սպասեք իմ վերադարձին։ Հարգանքով և հպարտությամբ` Քաջարան համայնքի ձեր ղեկավար՝ Մանվել Փարամազյան»։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png