ԱՄԷ-ն ինքնուրույն չի ավելացնի նավթի արդյունահանումը

Արաբական Միացյալ Էմիրությունները ինքնուրույն չի գործի, որպեսզի մեծացնի նավթի արդյունահանումը, Reuters-ին հայտնել է ԱՄԷ-ում աղբյուրը, որը ծանոթ է խնդրին:
Պարսից ծոցի նավթարդյունահանողը շարունակում է հավատարիմ մնալ ՕՊԵԿ+ դաշինքին, իսկ էներգետիկայի նախարարությունը պատասխանատվություն է կրում նավթային քաղաքականության համար, ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:
Վաշինգտոնում ԱՄԷ դեսպան Յուսուֆ Ալ Օթայբան ավելի վաղ հայտարարել էր, որ Աբու Դաբին կողմ է նավթի արդյունահանման ավելացմանը, եւ ՕՊԵԿ-ին կոչ կանի դիտարկել արդյունահանման մեծացման հնարավորությունը։
Սակայն ավելի ուշ արված հայտարարության մեջ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին ասել է, որ երկիրը հավատում է այն արժեքին, որ ՕՊԵԿ+-ը բերում է շուկա:
Առայժմ ՕՊԵԿ+-ը դիմակայում է արդյունահանումն ավելացնելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կոչերին, չնայած այն հանգամանքին, որ նավթի գները հասել են բարելի դիմաց ավելի քան 120 դոլարի: